Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Որ կալցիումը բավականացնի

Որ կալցիումը բավականացնի

Տրանսպորտում սրտխառնոց  ունե՞ք, հոգնածությունից հազիվ ե՞ք ոտքի վրա մնում: Գուցե կալցիումի անբավարարությունն է՞ մեղավոր: Կալցիումը պատասխանատու է…

 

Այս հանքանյութը մարդուն անհրաժեշտ է նորմալ աճի, ոսկրերի և ատամների լավ վիճակի համար: Այն օրգանիզմին անհրաժեշտ է նաև արյան նորմալ մակարդելիության համար: Առանց կալցիումի սիրտը չէր կարող կծկվել, քանի որ կալցիումը կարգավորում է բջջային թաղանթի թափանցելիությունը և սրտամկանի կծկումները: Այդ հանքային նյութի անհրաժեշտ մակարդակով փոխանակությանը հետևում են մի քանի համակարգեր` կենտրոնական նյարդային, վեգետատիվ և էնդոկրին  համակարգերը: Կալցիումային փոխանակությունը կարգավորվում է, մասնավորապես, հարվահանագեղձերի և հիպոֆիզի հորմոններով: Չնայած, օրգաններում և հյուսվածքներում կալցիումի պարունակությունն այնքան էլ նշանակալի չէ, այնուամենայնիվ, նույնիսկ աննշան տատանումները մարդը բավական լավ է զգում: 

 

Բավարարություն կամ անբավարարություն

 

Այն, որ օրգանիզմում կալցիումի խտությունը կարող է անբավարար մակարդակի վրա գտնվել, կարող են շատ բաներ վկայել: Օրինակ, երիտասարդների մոտ այս հանքանյութի անբավարարության պատճառով հաճախ է վեգետանոթային դիստոնիա զարգանում: Այդ վիճակում մարդու ձեռքերն ու ոտքերը հաճախ են  սառն ու խոնավ լինում:  Երբեմն էլ թթվածնի անբավարարություն է արձանագրվում, սրտխառնոց, գլխապտույտ տրանսպորտով ուղևորությունների ժամանակ: Կարող է այնպիսի զգացողություն լինել, թե մարմնի վրայով մրջյուններ են վազվզում: Ժամանակ առ ժամանակ առանց պատճառի որովայնային ցավերն են անհանգստացնում, լինում են ջղակծկումներ: Կալցիումի անբավարարության  առավել բնորոշ ախտանշանն է, երբ մարդը շատ վատ է զգում եղանակային փոփոխությունների ժամանակ:  Այս կարևորագույն տարրի անբավարարությունը դրսևորվում է նաև այն ժամանակ, երբ մարդը ֆիզիկական գերծանրաբեռնվածություն  է ունենում, օրինակ, տարեց հասակում, երբ սկսվում են տարիքային փոփոխությունները: Այդ պատճառով էլ կալցիումի անբավարարվածությունը պետք է անպայման լրացնել:

 

Ինչպես լրացնել պաշարները

 

Շատերը կարծում են, որ բավական է շատ կաթ խմել ու կաթնաշոռ ուտել, որպեսզի օրգանիզմում կալցիումի անբավարարություն չլինի: Սակայն, դա ամենևին այդպես չէ: Կալցիումով հարուստ սննդակարգը չի օգնի, եթե այդ հանքանյութը օրգանիզմը լիովին չյուրացնի կամ մասամբ յուրացնի:

 

Որպեսզի այդ գործընթացն առավել ակտիվ լինի, կալցիումին անհրաժեշտ է D վիտամինի օգնությունը: Իսկ այդ վիտամինի ձևավորմանը նպաստում են արևի ճառագայթները: Սակայն չափահաս և տարեց հասակում իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ գլխուղեղի բջիջները ծերանում են և ավելի վատ են հաղթահարում կարևոր խնդիրներից մեկը` հորմոնային գործընթացների կարգավորումը: Նրանց հատուկ աջակցություն է պետք լինում: Նման աջակցություն են ցուցաբերում առաջին հերթին ցինկը, սելենը և պղինձը: 

 

Պակաս կարևոր չեն նաև մագնիումը, ֆոսֆորը, բորը և մանգանը, ինչպես նաև B6, C, K վիտամինները և ֆոլաթթուն: Դրանք նպաստում են ոսկրերի և շարակցական հյուսվածքի կողմից կալցիումի յուրացմանը: Այդ պատճառով էլ օրգանիզմը կալցիումով հագեցնելու համար ճիշտ սննդակարգը պետք է բազմազան լինի: Պետք է բավարար չափով լինի ձկնեղենը, կաղամբը և ծաղկակաղամբը: Հեշտ յուրացվող կալցիումը, ավելացրած օգտակար նյութերի հավաքածուն, որոնք օգնում են այդ միկրոտարրի յուրացմանը, պարունակվում են լոբու, ոսպի, ընդեղենի, արևածաղկի և դդմի սերմերի մեջ: D վիտամին շատ կա նաև բուսական յուղի (ձիթապտղի, կտավատի), ինչպես նաև կարագի մեջ: Իսկ հացն ու ձավարեղենը հարուստ են  բջջանքով: 

 

Մթերքի մեջ կալցիումի պարունակությունը

 

  • 250 գ յոգուրտ` 450 մգ կալցիում

  • 100 գ պահածոյացված սարդինաձուկ` 500 մգ

  • 100 գ հալվա` 670 մգ

  • 100 գ պինդ պանիր` մինչև 800 մգ

  • 100 գ սովորական պանիր` մինչև 600 մգ

  • 1 բաժակ անյուղ կաթ` 300 մգ

  • 1 բաժակ եփած լոբի` 160 մգ

  • 1 բաժին տապակած կաղամբ` 200 մգ

  • 5 հատ թզի չիր` 140 մգ

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. jeejoo.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ